Մի բան չեմ հասկանում, վարչապետի շրջապատում իրո՞ք մտածում են, որ կարող ա հանկարծ ինչ որ մեկը Հայաստանում գտնվի ու, ասենք, լուրջ հավատա, որ Տիգրան Սարգսյանի էդ օֆշորային հաշվի մասին ինքն իրականում չի իմացել, եւ դա զրպարտանք է նրա դեմ, դավադրություն, բան:
Տղե՛րք, ամո՛թ է, էդ հերքման նյութերը մի՛ տարածեք, բոլորը մենակ խնդում են էդպիսի բաների վրա: Ավելի լավ է սուս-փուս նստեք, ու թեման մի տաքացրեք:
Հ.Գ.։ «Ընդհանրապես ես չեմ էլ հավատում այդ օֆշորային սկանդալին, որեւէ լուրջ հիմնավորում չեմ էլ տեսել մինչեւ հիմա որեւէ ԶԼՄ-ում»,- հայտարարեց ԱԺ նախագահը:
Հա, հեչ ախպերս, էդ հենց հավատալ-չհավատալու բան է: Աստծո գոյության պես՝ մարդ կա հավատում է, մարդ կա՝ չէ:
Դե եթե հավատքի հարց է, կրոնական ոլորտ ենք տեղափոխում, ուրեմն, իհարկե կարելի է հավատալ կամ ոչ: Ասենք փաստաթուղթ ես դեմ տալիս՝ ասում են մենք չենք հավատում եւ հղում հավատքի ազատության դրույթին՝ յուրաքանչյուր ոք ազատ է հավատալ կամ չհավատալ ինչին, որ ուզում է:
Իսկ օրինակ հավատո՞ւմ եք արեւի գոյությանը: Ո՛չ, իմ կարծիքով արեւ գոյություն չունի: Ոչ մի ԶԼՄ-ում լուրջ հիմնավորում չեմ տեսել մինչեւ հիմա, որ արեւը գոյություն ունի: Ի վերջո դա կարող է տեսողության խաբկանք լինի այդ ձեր արեւը, վարչապետի անուն-ազգանունը, հասցեն, Ամերիա բանկի պատկանելությունը...
Իսկ, եթե այլ տեսակետ ունեք, հիմնավորեք, փաստարկեք ԶԼՄ-ներով, բանով: Ջանա՛: ))
Տղե՛րք, ամո՛թ է, էդ հերքման նյութերը մի՛ տարածեք
Մի բան չեմ հասկանում, վարչապետի շրջապատում իրո՞ք մտածում են, որ կարող ա հանկարծ ինչ որ մեկը Հայաստանում գտնվի ու, ասենք, լուրջ հավատա, որ Տիգրան Սարգսյանի էդ օֆշորային հաշվի մասին ինքն իրականում չի իմացել, եւ դա զրպարտանք է նրա դեմ, դավադրություն, բան:
Տղե՛րք, ամո՛թ է, էդ հերքման նյութերը մի՛ տարածեք, բոլորը մենակ խնդում են էդպիսի բաների վրա: Ավելի լավ է սուս-փուս նստեք, ու թեման մի տաքացրեք:
Հրանտ Տեր–Աբրահամյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts