Քաղաքական

04.07.2013 18:05


Լ. Զուրաբյանը՝ վարչապետին. «Ախպե՛ր ջան, բա ասում էիր՝ Կիպրոսում ամեն մեկի անունով օֆշորային հաշիվ բացելը հնարավոր է…»

Լ. Զուրաբյանը՝ վարչապետին.  «Ախպե՛ր ջան, բա ասում էիր՝ Կիպրոսում ամեն մեկի անունով օֆշորային հաշիվ բացելը հնարավոր է…»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ առնչվող օֆշորային սկանդալին՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողներին հիշեցրել է, որ Տիգրան Սարգսյանը անընդհատ նոր արդարացումներ է մոգոնում, որոնք հակասում են նախկին արդարացումներին։

Սկզբից ասում էր, թե նման բան չկա, փաստաթղթերը կեղծ են, հետո, երբ պարզվեց, որ այդպես չէ, ասաց՝ ուրեմն ուրիշ մեկն է արել՝ օֆշորային գոտիներում կարող են ցանկացած մարդու անունով բացել օֆշորային ընկերություն, իսկ հիմա Կիպրոսի գլխավոր դատախազը ջարդուխուրդ արեց անգամ այս վերջին պաշտպանական գիծը:

Լևոն Զուրաբյանը, որպես օֆշորային հաշիվների գիտակի, հեռակա դիմելով Տիգրան Սարգսյանին՝ հարց է տվել. «Ախպե՛ր ջան, բա ասում էիր՝ Կիպրոսում ամեն մեկի անունով օֆշորային հաշիվ բացելը հնարավոր է։ Հիմա մեկ այլ գիտակ, որի գիտելիքներին մենք ավելի ենք հավատում, պնդում է, որ դա հնարավոր չէ: Ի՞նչ է այստեղից բխում»:

Լևոն Զուրաբյանը կանխատեսելով իշխանությունների հետագա արդարացումները՝ նշել է, թե հիմա էլ պետք է առաջ տանեն մեկ այլ պաշտպանական գիծ` պարզվելու է, որ իր անունից այդ փաստաթղթերը կեղծվել են, ինչ–որ մարդիկ կեղծել են նոտարական փաստաթղթեր, ներկայացրել են լիազորագիր և այդ լիազորագրով հաշիվ են բացել: Բայց եթե վարչապետը սկսի արդարանալ այդ ճանապարհով, ապա ըստ Լևոն Զուրաբյանի՝ դրանով ընդունելու է, որ ինքը խաբեբա է կամ լավատեղյակ չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը