Լևոն Զուրաբյան. «Այս բռնապետական, ճգնաժամային կառավարումը երկար տևել չի կարող»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներիշխանական հակասությունների մասին` Լևոն Զուրաբյանը նշել է, որ դրանք գնալով ավելի բուռն են դառնալու, որովհետև ՀՀ իշխանությունների ճգնաժամը խորանում է, բացի այդ էլ՝ սկսել է գործել «կաղ բադի» սինդրոմը, այսինքն այն նախագահը, որը վերջին ժամկետն է պաշտոնավարում, կորցնում է իշխանության մի մասը, և նրա շրջապատում «լոյալության դեֆիցիտ» է ի հայտ գալիս։ Ահա այս վիճակի հետ է, որ այժմ բախվել է Սերժ Սարգսյանը։
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ վերը նշվածի պատճառներից մեկն էլ այն է, որ սկսվել է պայքար լիդերության համար: Նա համոզված է, որ այս բռնապետական, ճգնաժամային կառավարումը երկար տևել չի կարող, իրավիճակը Հայաստանի վարչախմբի համար կառավարելի չէ։
-Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ թե քաղաքական ուժերն են տանում պրոցեսը, այլ ամեն տեղ տարերայնորեն առաջանում է ժողովրդի ցասումը, և այս իրավիճակում ամեն ինչ հնարավոր է։ Այս իրավիճակում, երբ արդեն լուրջ ապակայունություն է հնարավոր, ընդդիմության դերը նրա մեջ է, որ մենք որքան հնարավոր է սահուն, անցնցում, թավշյա հեղափոխության սցենարով տանենք այդ գործընթացները,–եզրափակել է բանախոսը։

7or.am