Կարծիք

04.07.2013 17:37


Այս սկանդալից հետո առնվազն Էդվարդ Նալբանդյանը պիտի հրաժարական տա

Այս սկանդալից հետո առնվազն Էդվարդ Նալբանդյանը պիտի հրաժարական տա

Էն, որ մոլդովացի փաստաբանուհին մարդ չի, անառարկելի է։ Բայց նրա ստորության առյուծի բաժինը ՀՀ իշխանությունների՛նն է։ Ուրեմն մեր արտաքին քաղաքականությունն այնքան ապիկար է, ուրեմն մեր երկիրն այնքան են գրոշի տեղ անցկացրել, որ ինչ–որ մի փալաս ռիսկ է անում հենց մեր խորհրդարանում կանգնել ու մեզ ագրեսոր կամ ցեղասպան անվանել։

Մեղքն առաջին հերթին մե՛րն է, ոչ թե էդ ծախուինը։ Այս սկանդալից հետո առնվազն Էդվարդ Նալբանդյանը պիտի հրաժարական տա։ Ասում եմ՝ առնվա՛զն, որովհետև ամեն առումով ձախողված արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

Արեգնազ Մանուկյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan

Այս խորագրի վերջին նյութերը