Քաղաքական

04.07.2013 16:37


Մոլդովացի փաստաբանը ՀՀ ԱԺ–ում հայերին ագրեսոր է անվանել

Մոլդովացի փաստաբանը ՀՀ ԱԺ–ում հայերին ագրեսոր է անվանել

Այսօր ՀՀ ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանն անվանել է ագրեսոր երկիր և հայտարարել, թե հայերը գրավել են Ադրբեջանի 20 տոկոս տարածքը և Խոջալուում ցեղասպանություն իրականացրել։ Նրա ելույթը օտարերկրյա որոշ փաստաբաններ ընդունել են ծափերով։

Նրա այս ապատեղեկատվությանն արտահերթ ելույթով արձագանքել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով անընդունելի է համարել որոշ փաստաբանների կողմից ՀՀ ԱԺ դահլիճում պատվերներ կատարելը։

–Ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Որոշ մարդիկ գիտական կոնֆերանսը փորձում են վերածել անթույլատրելի քննարկման,–ասել է Հ. Նաղդալյանը։

Լիտվայի մարդու իրավունքների պաշտպանն էլ ընդգծել է՝ ճիշտ կլիներ, որ մոլդովացի փաստաբանը խոսեր Մոլդովայի սառեցված հակամարտության մասին։

Իսկ Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ցավ է հայտնել, որ ապատեղեկատվություն տարածող նման ելույթը դահլիճում ներկա որոշ մարդկանց կողմից ծափերի արժանացավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը