Քաղաքական

04.07.2013 15:10


Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ՎՊ–ի հաշվետվությունը խորհրդարանական ընդդիմության շնորհիվ է մեծ աղմուկ հանել

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ՎՊ–ի հաշվետվությունը  խորհրդարանական ընդդիմության շնորհիվ է մեծ աղմուկ  հանել

Այսօրվա ասուլիսին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադանալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ նշել է, որ նա 2008թ. հաշվետվության մեջ էլ էր սուր գնահատականներ հնչեցրել, սակայն դա որևէ հետևանք չունեցավ։ Նախորդ հաշվետվետվությունների բացահայտած փաստերը շատ ավելի աղաղակող և խայտառակ էին։
Լևոն Զուրաբյանը այն կարծիքն է հայտնել, որ ի տարբերություն 2008թ.՝ այս հաշվետվությունը մեծ աղմուկ է հանել, որովհետև ի դեմս ՀԱԿ–ի՝ խորհրդարանում կա մի ընդդիմություն, որն ամեն մի հարց օգտագործում է բոլոր այս փաստերը հնչեցնելու նպատակով։
Խոսելով նաև խորհրդարանում ոչիշխանական ուժերի արդյունավետ համագործակցության մասին, Լևոն Զուրաբյանը նշել է, որ կարևորագույն հարցերում իրար աջակցելով՝ նրանք քվեարկում են իշխանության դեմ, և սա փաստ է։ Կառավարության ծրագրի, բյուջեի կատարողականի, մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման, ընտրական օրենսգրքի փոփոխման վերաբերյալ, սահմանադրական դատարան դիմելու համար առանցքային քվեարկությունների ժամանակ ոչիշխանական ուժերը ստանում են 40-48 ձայն, և սա իրականում մի կարևոր փոփոխություն է Հայաստանի քաղաքական դաշտում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը