Լրահոս

04.07.2013 12:04


Գյուղնախարար. «Սպասվում է աննախադեպ բերք»

Գյուղնախարար. «Սպասվում է աննախադեպ բերք»

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ այս տարի սպասվում է աննախադեպ բերք։

Նրա խոսքերով՝ թեև կարկտահարությունից հետո գյուղացիների մոտ շոկային իրավիճակ էր, սակայն այժմ կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ամեն ինչ հարթվել է։ Ավելին՝ գյուղատնտեսության ոլորտում 1,3% աճ է արձանագրվել։

Նախարարը վստահեցրել է, որ մինչ այսօր 4920 տոննա ծիրան է մթերվել է, լրացուցիչ 5000-6000 տոննա էլ կարտահանվի։ Սպասվում է նաև կարտոֆիլի բարձր բերքատվություն։ Պարզապես բերքահավաքի ուշացումներ կլինեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը