Հայկական երեք թիմեր մեկնարկում են Եվրոպայի լիգայում
Այսօր հայկական երեք թիմեր՝ «Գանձասարը», «Փյունիկը» և «Միկան», կմեկնարկեն Եվրոպայի լիգայի 2013/2014թթ. խաղարկությունում: Ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի «Գանձասար»-«Ակտոբե» հանդիպումը: Երևանի ժամանակով 19:45-ին ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում կմեկնարկի «Տետեքս»-«Փյունիկ» հանդիպումը: Մեր թիմերից վերջինն իր հանդիպումը կանցկացնի Երևանի «Միկան»: Ժամը 22:30-ին Պոդգորիցայի համանուն մարզադաշտում կսկվի «Ռուդար» (Պլևլյա, Մոնտենեգրո)- «Միկա» հանդիպումը:
Հայկական երեք թիմեր մեկնարկում են Եվրոպայի լիգայում