Լրահոս

04.07.2013 10:05


Հրդեհ Փարաքարում

Հրդեհ Փարաքարում

Հուլիսի 4-ի ժամը 05։14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Փարաքար–Մերձավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվում են չբնակեցված վագոն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։36-ին, մարվել՝ 05։42-ին:

Այս խորագրի վերջին նյութերը