Տնտեսական

04.07.2013 09:46


Հնարավո՞ր է առանց անձի իմացության Կիպրոսում դառնալ օֆշորային ընկերության բաժնետեր

Հնարավո՞ր է առանց անձի իմացության Կիպրոսում դառնալ օֆշորային ընկերության բաժնետեր

ԳԱԼԱ-ի գրավոր հարցմանն արձագանքել է Կիպրոսում գործող «Transinc Global Services» ընկերությունը: Այն խոշոր մասնագիտացված բիզնես կազմակերպություն է:

Կառույցը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ Կիպրոսում: «Transinc Global Services» –ի մասնագետներն օգնում են անհատներին հիմնել օֆշորային ընկերություններ:

Ընկերությանն ուղարկված հարցմամբ ԳԱԼԱ-ն փորձել է պարզել, թե հնարավո՞ր է առանց անձի իմացության Կիպրոսում դառնալ օֆշորային ընկերության բաժնետեր:
Կա՞ն նման եղանակներ, թե՞ այնուամենայնիվ բացառված է, որ առանց քաղաքացու իմացության նման գործարքներ տեղի ունենան:

«Transinc Global Services»-ի գործադիր տնօրեն Շարրոն Ջորջիադուն ի պատասխան գրել է. «Ոչ, հնարավոր չէ: Նրանք կորպորատիվ ծառայություններ մատակարարողին պետք է ապահովեն պատշաճ տեղեկություններով, նախ պետք է ներկայացնեն նոտարով հաստատված անձնագրի կրկնօրինակը, բանկային մի շարք փաստաթղթեր: Հարկավոր է նաեւ կազմակերպության ներսում որոշ փաստաթղթեր լրացնել»:

Մանրամասները՝ galatv.am-ում

Այս խորագրի վերջին նյութերը