Պահանջում եմ բոլորի գլուխները՝ անկախ «մետությունից»
Մարդիկ կան, որոնց թվում է, թե ԱՄՆ դեսպանատան տակ աշխատելն ավելի պատվաբեր է, առաջադեմ է եւ նույնիսկ գուցե սկզբունքային ու ազնիվ, քան ռուսների տակ աշխատելը: Ինչպես, որ մարդիկ կան, որոնց թվում է, թե եթե դու «արեւմտամետ ես» ու «պրադվինուտի», ուրեմն քեզ կարելի է կոռումպացված լինել, իսկ եթե քյարթ ես ու «օլիգարխ», ուրեմն՝ նիխտ:
Ասեմ, իմանաք, որ գործակալը մնում է գործակալ: Ասեմ իմանաք նաեւ, որ ոչ մեկի՝ ԱՄՆ, Ռուսաստան, թե Նոր Զելանդիա, տանձին չի, թե Հայաստանում սահմանադրական պետություն կլինի, թե ոչ: Դա միայն ու միայն հայաստանցիների խնդիրն է:
Ու ասեմ նաեւ, որ պահանջում եմ բոլորի գլուխները՝ անկախ «մետությունից»: Ռոբեսպյեր: Կեցցե՛ Հանրապետությունը: Մա՛հ Հանրապետության թշնամիներին: Մա՛հ բուրբոններին ու տերմիդորականներին, Լուի 16-րդին եւ Դանտոնին:

Հրանտ Տեր–Աբրահամյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts