Լրահոս

03.07.2013 17:22


Բողոքարկվել է Արմեն Չախալյանի նկատմամբ կալանքի որոշումը

Բողոքարկվել է Արմեն Չախալյանի նկատմամբ կալանքի որոշումը

Արմեն Չախալյանի հարազատները բողոքարկել են հունիսի 1-ին նրա նկատմամբ կայացված երկամսյա կալանավորման որոշումը: Այսօր Արմեն Չախալյանի նկատմամբ կալանքի որոշումը բողոքարկվել է Ախալքալաքի շրջանային դատարանում:
Հիշեցնենք՝ Արմեն Չախալյանին, ով կալանավորված է երկամսյա ժամկետով, մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ (իշխանության ներկայացուցչի դեմ) և 3-րդ (սառը զենքի օգտագործում) կետերի համաձայն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 28-ի Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում երիտասարդների միջև կենցաղային հողի վրա կռիվ էր եղել: Արդյունքում հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվել էր Արմեն Չախալյանը և ևս 30 երիտասարդ: Նույն օրը 30 ձերբակալվածներից 26-ին ազատել էին, իսկ Արմեն Չախալյանին և ևս 3 երիտասարդի տեղափոխել էին Ախալցիխե հարցաքննության: Հունիսի 30-ի երեկոյան ազատ էին արձակել մի երիտասարդի, իսկ հուլիսի 1-ի կեսօրին ազատեցին ևս երկուսին:

Ըստ «Հարավային դարպաս»–ի

Այս խորագրի վերջին նյութերը