Լրահոս

03.07.2013 14:06


Նախարարը համաձայն չէ ՎՊ նախագահի հայտարարության հետ

Նախարարը համաձայն չէ ՎՊ նախագահի հայտարարության հետ

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Վերահսկիչ պալատի հետ, որ էլեկտրոնային գնումների համակարգում խնդիր կա, բայց չի համաձայնել, որ «gnumner.am» կայքը «մեռած» է:

Այն կենդանի է,-պնդել է նախարարը:

Նախարարը նաև համաձայն չէ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարության հետ, թե պետական բյուջեի ծախսային մասի 700 մլրդ դրամը ռիսկային է:

Այդ ծավալի գնումներ մեզ մոտ չկան,–ասել է նա՝ հավելելով, որ խոսքը կարող է միայն մոտ 300 մլրդ դրամի մասին լինել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը