Լրահոս

03.07.2013 13:46


Ա. Երիցյան. «Բյուջեն չի կարող թալանվել»

Ա. Երիցյան. «Բյուջեն չի կարող թալանվել»

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ևս անդրադարձել է ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ ընդունելով, որ իր ոլորտում իրոք եղել են խախտումներ, և նույնիսկ քրեական գործեր են հարուցվել։

–Պատրաստ ենք պատժել մարդկանց, ովքեր լավ չեն աշխատում։ Շատ աշխատակիցներ պատժվել են, նյութեր ենք ուղարկել դատախազություն և պատրաստ ենք աշխատել ՎՊ–ի հետ,–ասել է նախարարը։

Ա. Երիցյանը, սակայն, համամիտ չէ, որ պետական բյուջեն թալանվել է։

Ես միանշանակ ասում եմ, որ բյուջեն չի կարող թալանվել։ Մեր ամենօրյա աշխատանքը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, և էդպիսի բան չեմ կարծում, որ կարող է լինել,–հայտարարել է նախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը