ՀՀ արդարադատության նախարար. «Ես Կիպրոսի իրավունքի մասնագետ չեմ»
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր հրաժարվել է անդրադառնալ առանց տվյալ անձի գիտության օֆշորում ընկերություն գրանցելու անհնարինության մասին Կիպրոսի դատախազի խոսքերին։
–Ես Կիպրոսի իրավունքի մասնագետ չեմ,–լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Հ. Թովմասյանը,–լրագրողներդ միշտ փորձել եք ինձ հարցեր տալ, որոնց պատասխանները կարող են պրոցեսների վրա ազդել։ Դուք այդ պատասխանը չե՛ք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու հարցերին, որոնք վերաբերում են նախաքննության փուլում, դատախազության կամ ոստիկանության վարությում գտնվող գործերին: Վերջին հաշվով արդարադատության նախարարն է այդ հարցերին պատասխանում՝ եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի դրանք կարող են ազդել պրոցեսների վրա:

7or.am