Լրահոս

03.07.2013 12:59


ԿԳ նախարար. «Բյուջեն թալանված չէ՛»

ԿԳ նախարար. «Բյուջեն թալանված չէ՛»

ՀՀ Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությանն այսօր կառավարությունում անդրադաձրել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ ՎՊ–ն բազմաբնույթ խախտումներ և թերություններ էր արձանագրել այս ոլորտում։ Մասնավորապես, ԿԳ նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 4 օբյեկտի՝ 134,045.3 հազ. դրամ ընդհանուր գումարով կատարված հիմնանորոգման աշխատանքներում հայտնաբերել էր 8,625.8 հազ. դրամ գումարի չափով խախտում:

Որոշ դպրոցներում նոր սարքավորումների փոխարեն տեղադրվել են օգտագործված սարքավորումներ։ Ինտերնետային կապը ցածրորակ է, իսկ 50 միավոր համակարգչային տեխնիկա նախարարությունն իրեն է պահել,–ՎՊ–ի հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասել էր պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Այսօրվա ասուլիսում ԿԳ նախարարն ընդունել է, որ իրոք 50 միավոր համակարգչային տեխնիկան նախարարությունն իրեն է պահել, բայց և պարզաբանել է.

–Իրականում այդպես է եղել, բայց տենդերի արդյունքում ավելի էժան գին է ներկայացրել կազմակերպությունը, և մենք հնարավորություն ենք ունեցել դպրոցների համար նախատեսված համակագիչներն ապահովել, իսկ այդ 50 միավոր տեխնիկան նախարարությանը բոնուս են մնացել։

Իսկ, ընդհանուր առմամբ, Արմեն Աշոտյանը պնդել է՝ ակնհայտ է, որ բյուջեն թալանված չէ՛։

–Թալան, կողոպուտ, լափել բառերը դուք չեք գտնի Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը