Քաղաքական

03.07.2013 12:34


ՀՀ ՍԴ նախագահ. «Իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազին»

ՀՀ ՍԴ նախագահ. «Իրավունք չունեմ չհավատալու Կիպրոսի դատախազին»

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ԱԺ–ում մասնակցում է «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովին, անդրադարձել է օֆշորային հայտնի պատմությանը։

Նա լրագրողներին ասել է, որ խնդրին ծանոթ չէ, բայց նաև իրավունք չունի չհավատալու Կիպրոսի դատախազին։

Հիշեցնենք՝ Երևանում գտնվող Կիպրոսի դատախազը պնդել էր, որ հնարավոր չէ Կիպրոսի օֆշորային գոտում առանց տվյալ անձի գիտության նրա անունով ընկերություն բացել։

–Եթե ասում է, ուրեմն ինքը լավ գիտե իրենց օրենսդրությունը,–այսօր նշել է ՀՀ ՍԴ նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը