«Եթե ես լինեի, 100 մլն դրամով զուգարան չէի գնի». ՀՀ էկոնոմիկայի նախարար
Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը անդրադաձել է Վերահսկիչ պալատի հայտնաբերած թերացնումներին և խախտումներին։ Մասնավորապես ավելի քան 100 մլն դրամով ՀՀ–ի կողմից ձեռքբերված բիոզուգարանների անարդյունավետության մասին ՎՊ–ի պնդմանը հակադարձելով՝ նախարարն ասել է՝ այդ զուգարանները համապատասխանում են իրենց գնին։ Այլ հարց է՝ պե՞տք էր դրանք ձեռք բերել, թե ոչ։
–Եթե ես լինեի, 100 մլն դրամով զուգարան չէի գնի։ 100 մլն դրամանոց զուգարաններ էս պարագայում պետք չէր դնել։ Այլ հարց է, որ կառավարությունն այն ժամանակ որոշել է, որ դա պետք է,–հայտարարել է նախարարը։
Նա դժվարացել է ասել, թե պետբյուջեին որքա՞ն եկամուտ են բերել այդ բիոզուգարնները։
–Հանրային զուգարնները չեն տեղադրվում եկամուտներ ստանալու նպատակներով։ Եթե շահույթ բերելու տեսանկյունից եք նայում դրանց անարդյունավետությունը, ապա այո՛, դրանք անարդյունավետ են,–նշել է Վ. Ավանեսյանը։
Լրագրողի հարցին ի պատասպան՝ անձամբ նա օգտվե՞լ է այդ բիոզուգարններից, նախարարը նշել է, որ ո՛չ։
Ինչ վերաբերում է Գյումրու տեխնոպարկին, ապա Վ. Ավանեսյանը նշել է, որ 762 մլնդրամ է ծախսվել ոչ թե Տեխնոքաղաքի, այլ Տեխնոլոգիական կենտրոնի աշխատանքների համար.
–Տեխնոքաղաքի վերաբերյալ կառավարությունն այսօր աշխատանքներ չի իրականացնում, բայց տեխնոկենտրոնի վերաբերյալ շատ հստակ է ծրագիրը, և այսօր էլ կոնկրետ աշխատանաքներ են կատարվում։
Հիշեցնենք՝ ԱԺ–ում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացնելիս ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ընդգծել էր՝ հայտնի չէ՝ վերջիվերջո որքա՞ն է տևելու Գյումրու տեխնոպարկի ձևավորման ծրագիրը, այսինքն՝ չկա՛ ծրագրի նախանշված ավարտ, չկա՛ քայլերի հաջորդականություն, ակնկալվող արդյունքները չափելի չե՛ն, պատասխանատվության շրջանակը նույնպես հստակ չէ:
–Ամեն ինչ առավել քան անորոշ է: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա Գյումրու տեխնոպարկի կառուցումը կտևի 200 տարի,–ասել էր Ի. Զաքարյանը։
«Եթե ես լինեի, 100 մլն դրամով զուգարան չէի գնի». ՀՀ էկոնոմիկայի նախարար
Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը անդրադաձել է Վերահսկիչ պալատի հայտնաբերած թերացնումներին և խախտումներին։ Մասնավորապես ավելի քան 100 մլն դրամով ՀՀ–ի կողմից ձեռքբերված բիոզուգարանների անարդյունավետության մասին ՎՊ–ի պնդմանը հակադարձելով՝ նախարարն ասել է՝ այդ զուգարանները համապատասխանում են իրենց գնին։ Այլ հարց է՝ պե՞տք էր դրանք ձեռք բերել, թե ոչ։
–Եթե ես լինեի, 100 մլն դրամով զուգարան չէի գնի։ 100 մլն դրամանոց զուգարաններ էս պարագայում պետք չէր դնել։ Այլ հարց է, որ կառավարությունն այն ժամանակ որոշել է, որ դա պետք է,–հայտարարել է նախարարը։
Նա դժվարացել է ասել, թե պետբյուջեին որքա՞ն եկամուտ են բերել այդ բիոզուգարնները։
–Հանրային զուգարնները չեն տեղադրվում եկամուտներ ստանալու նպատակներով։ Եթե շահույթ բերելու տեսանկյունից եք նայում դրանց անարդյունավետությունը, ապա այո՛, դրանք անարդյունավետ են,–նշել է Վ. Ավանեսյանը։
Լրագրողի հարցին ի պատասպան՝ անձամբ նա օգտվե՞լ է այդ բիոզուգարններից, նախարարը նշել է, որ ո՛չ։
Ինչ վերաբերում է Գյումրու տեխնոպարկին, ապա Վ. Ավանեսյանը նշել է, որ 762 մլն դրամ է ծախսվել ոչ թե Տեխնոքաղաքի, այլ Տեխնոլոգիական կենտրոնի աշխատանքների համար.

7or.am