Լրահոս

03.07.2013 11:10


«Շիրակը» հաղթեց «Տրե պեննեին»

«Շիրակը» հաղթեց «Տրե պեննեին»
Նախօրեին Գյումրիում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումը Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակի» և Սան-Մարինոն ներկայացնող «Տրե պեննե» թիմի միջև: Առաջին խաղակեսի 36-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայել Ֆոֆանա Բեկոն: 55-րդ րոպեին նույն Բեկոն կրկնապատկեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին խփեց նաև երրորդ գոլը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: «Շիրակը» հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Սան-Մարինոյում: Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի սերբական «Պարտիզանի» հետ:

Այս խորագրի վերջին նյութերը