Աշոտյանի հեռացրած դպրոցի տնօրենը վերանշանակվել է մարզպետի կողմից
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը նշանակվել է Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն։ «Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ սույն տիկնոջ լիազորությունները իբրև տնօրենի դադարեցվել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2011թ. ապրիլի 31-ի հրամանով։ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Հետաքրքիր է` Կրթության նախարարությունը ինչպես է վերաբերում այն փաստին, որ օրինախախտ անձնավորությունը, որի դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցվել, կրկին «սողոսկել» է դպրոց»,–գրում է «ՉԻ»–ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։