Լրահոս

03.07.2013 09:04


Խոշոր վթար Երևան-Սպիտակ ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Խոշոր վթար Երևան-Սպիտակ ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Հուլիսի 2-իժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ն:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի և «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդ` 1952թ. ծնված Սեյրան Պողոսյանը և ուղևոր` 1994թ. ծնված Հայկանդուխտ Սիմոնյանը տեղում զոհվել են, ուղևորներ` 1979թ. ծնված Կիմա Էստիբարյանը, 1992թ. ծնված Գրիգոր Չոբանյանը, 1968թ. ծնված Ջուլիետա Մուրադյանը, 2004թ. ծնված Անահիտ Մուրադյանը, 1993թ. ծնված Տիգրան Աբգարյանը և 1992թ. ծնված Ներսիկ Վորջյանը տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, 1980թ. ծնված Անուշ Սարիբեկյանը` Ապարան քաղաքի ԲԿ, 1995թ. ծնված Գուրգեն Զարգարյանը` Ծաղկահովիտի ԲԿ, 1961թ. ծնված Սվետլանա Պապիկյանը` Երևանի «Էրեբունի» ԲԿ, 1977թ. ծնված Թագուհի և 1969թ. ծնված Կարինե Աղունյանները, Նիկողոս Հարությունյանը (մոտ 35 տարեկան), Հրաչ Թադևոսյանը, 1999թ. ծնված Նարեկ Մուրադյանը և Դավիթ Սարդարյանը (մոտ 30 տարեկան)` Երևանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինս մահացել է: Կ.Էստիբարյանը և Գ.բԶարգարյանը, ստանալով համապատասխան բուժ.օգնություն` դուրս են գրվել բժշկական կենտրոններից:

Ըստ բժիշկների` Թ. Աղունյանի, Կ. Աղունյանի, Ն. Հարությունյանի, Հ. Թադևոսյանի, Ն. Մուրադյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Գ. Չոբանյանի, Ջ. Մուրադյանի, Ն. Վորջյանի և Ս. Պապիկյանինը` միջին ծանրության, Ա. Մուրադյանի, Տ. Աբգարյանի և Ա. Սարիբեկյանինը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը