Բաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարեւոր հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձեւով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին եւ սպառազինության նոր ոստումին:
Եւ բնական է, անշուշտ, որ երեւույթը հայկական դաշտի համար առնվազն մտահոգիչ նկատվեր կրկնակի իմաստով: Նախ՝ հակառակորդի ռազմականացման նոր աստիճանաչափի նվաճումը, երկրորդ՝ զինուժի մատակարարի հանգամանքը: Ի վերջո, Հայաստանի Հանրապետության գլխավոր եւ առանձաշնորհյալ ռազմավարական գործընկերն էր, որ առեւտրական հսկայական գործարքներով առնչվում էր Հայաստանի Հանրապետության գոյությունը չընդունող Ադրբեջանի հետ:
Ռուսական դիրքորոշումների այս ելեւէջները եւս զգայացունց իբրեւ նորություն պետք չէ ընկալել, մեկնած քաղաքական գործնապաշտության կիրառվող տեսությունից եւ մանավանդ նախընթաց օրինակներից: Պարզապես, այս անգամվա հրապարակված ծավալներն են, որոնք կցուցադրվեն, ռազմական շքերթներ կկազմակերպվեն եւ Ալիեւը իր հոխորտանքներին եւ ռազմատենչ հռետորաբանությանը նոր թափ կտա, ընդհուպ մինչեւ իր բանակին հրահանգելով Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստվելու:
Զուգահեռ, Երեւանը օդուժի վարժողական ծրագրեր է ցուցադրում, որի ուղերձը պատերազմին պատրաստ եւ համարժեք պատասխանելու կարողականության փաստն է, եւ որի հետ պետք է հաշվի նստի Ադրբեջանը արկածախնդրական որեւէ քայլի դիմելուց առաջ:
Ալիեւյան հոխորտանքները կարող են դիտարկվել ներադրբեջանական սպառման տրամաբանության սահմաններում, հատկապես նախընտրական արշավի շարժառիթներով: Խնդիրը, սակայն այլ մեկնաբանութան պետք է ենթարկել։
Եռանախագահները ոչ շատ առաջ ցավ ու ափսոսանք հայտնելուց հետո, որ արցախյան հարցի լուծումը անվերջ ձգձգվում է, վերընդգծել էին համաձայնեցված երեք սկզբունքները. տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորշման իրավունքի եւ ուժիկիրառմանբացառման (ընդգծումը մերն է):
Պարզ է, որ այս երեք սկզբունքները ամբողջական հասկացողություն են ենթադրում եւ որեւէ մեկը անջատ տրամաբանության մեջ չի ընկալվում եւ չի գերադասվում, հակառակ նրան, որ առաջնահերթության կարգը որոշ ուղերձ է փոխանցում: Ուրեմն, Ալիեւի կողմից նախապատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծելը ուղղակի հակադրվում է երրորդ սկզբունքին: Եւ եթե ռուսական զինուժը օգտագործվում է այս հոխորտանքներին թափ տալուն կամ թեական պատերազմի նախապատրաստությանը, ռուսական կողմը ինքնահակասական ընթացքի մեջ է պարզապես:
Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական եւ լրագրական դաշտը կարող է ընդգծել վերը նշված եւ այլ կարեւոր հակասություններ: Բաքուն ունի ստանալիք մի այլ ուղերձ . եթե հստակ է, որ երեք սկզբունքները մեկ ամբողջական հասկացողության զամբյուղում պետք է ընկալել, ուրեմն ուժի կիրառման բացառումը մերժելով Բաքուն մերժած կլինի նաեւ իր կողմից շատ փայփայված տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը:
Մի պահ կանգ առնենք պատերազմի վերսկսման հավանականության վրա, նկատելով Ալիեւի հիշեցումը, թե ավարտած է պարզապես պատերազմի առաջին փուլը եւ ոչ թե պատերազմը: Պատերազմի յուրաքանչյուր փուլ, թե ընդհանրապես ամբողջ ընթացքը որոշվում է ոչ թե զինվորների թվով եւ ռազմական արհետագիտության հագեցվածությամբ, այլ մարտունակությամբ: Մարտունակության գերակայությունը հայկական կողմինն է:
Մարտունակությունը սերտորեն կապված է հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ: Այդ վիճակը, իր հերթին, երկրում տիրող արդար հասարակարգի հետ: Իր երկրում մնալու եւ իր երկրի սահմանները պաշտպանելու կոչված մարդը կբազմապատկի իր տրամադրվածությունն ու նվիրվածությունը, եթե համոզվի, որ կայացման ընթացքի մեջ է իր երկիրը: Այս դիտակետից էլ մեկնած Հայաստանի ներպետական վերջին զարգացումները, Վերահսկիչ պալատի բացահայտումները, նախագահի դիտողությունները, հաշվետվության անհրաժեշտության ընդգծումները կարող են արդյունավորվել, եթե իրողապես նկատվի ինքակառուցողականության եւ ինքնասրբագրման ուղղվածություն: Իսկ այս առաջնային խնդիրը, եթե ընդունենք, որ բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության բարձրացման հետ սերտ աղերս ունի, ապա այն կստանա ազգային անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն:
Հակասություններ և ներքին-արտաքին առնչություններ
Բաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարեւոր հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձեւով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին եւ սպառազինության նոր ոստումին:
Եւ բնական է, անշուշտ, որ երեւույթը հայկական դաշտի համար առնվազն մտահոգիչ նկատվեր կրկնակի իմաստով: Նախ՝ հակառակորդի ռազմականացման նոր աստիճանաչափի նվաճումը, երկրորդ՝ զինուժի մատակարարի հանգամանքը: Ի վերջո, Հայաստանի Հանրապետության գլխավոր եւ առանձաշնորհյալ ռազմավարական գործընկերն էր, որ առեւտրական հսկայական գործարքներով առնչվում էր Հայաստանի Հանրապետության գոյությունը չընդունող Ադրբեջանի հետ:
Ռուսական դիրքորոշումների այս ելեւէջները եւս զգայացունց իբրեւ նորություն պետք չէ ընկալել, մեկնած քաղաքական գործնապաշտության կիրառվող տեսությունից եւ մանավանդ նախընթաց օրինակներից: Պարզապես, այս անգամվա հրապարակված ծավալներն են, որոնք կցուցադրվեն, ռազմական շքերթներ կկազմակերպվեն եւ Ալիեւը իր հոխորտանքներին եւ ռազմատենչ հռետորաբանությանը նոր թափ կտա, ընդհուպ մինչեւ իր բանակին հրահանգելով Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստվելու:
Զուգահեռ, Երեւանը օդուժի վարժողական ծրագրեր է ցուցադրում, որի ուղերձը պատերազմին պատրաստ եւ համարժեք պատասխանելու կարողականության փաստն է, եւ որի հետ պետք է հաշվի նստի Ադրբեջանը արկածախնդրական որեւէ քայլի դիմելուց առաջ:
Ալիեւյան հոխորտանքները կարող են դիտարկվել ներադրբեջանական սպառման տրամաբանության սահմաններում, հատկապես նախընտրական արշավի շարժառիթներով: Խնդիրը, սակայն այլ մեկնաբանութան պետք է ենթարկել։
Եռանախագահները ոչ շատ առաջ ցավ ու ափսոսանք հայտնելուց հետո, որ արցախյան հարցի լուծումը անվերջ ձգձգվում է, վերընդգծել էին համաձայնեցված երեք սկզբունքները. տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորշման իրավունքի եւ ուժի կիրառման բացառման (ընդգծումը մերն է):
Պարզ է, որ այս երեք սկզբունքները ամբողջական հասկացողություն են ենթադրում եւ որեւէ մեկը անջատ տրամաբանության մեջ չի ընկալվում եւ չի գերադասվում, հակառակ նրան, որ առաջնահերթության կարգը որոշ ուղերձ է փոխանցում: Ուրեմն, Ալիեւի կողմից նախապատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծելը ուղղակի հակադրվում է երրորդ սկզբունքին: Եւ եթե ռուսական զինուժը օգտագործվում է այս հոխորտանքներին թափ տալուն կամ թեական պատերազմի նախապատրաստությանը, ռուսական կողմը ինքնահակասական ընթացքի մեջ է պարզապես:
Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական եւ լրագրական դաշտը կարող է ընդգծել վերը նշված եւ այլ կարեւոր հակասություններ: Բաքուն ունի ստանալիք մի այլ ուղերձ . եթե հստակ է, որ երեք սկզբունքները մեկ ամբողջական հասկացողության զամբյուղում պետք է ընկալել, ուրեմն ուժի կիրառման բացառումը մերժելով Բաքուն մերժած կլինի նաեւ իր կողմից շատ փայփայված տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը:
Մի պահ կանգ առնենք պատերազմի վերսկսման հավանականության վրա, նկատելով Ալիեւի հիշեցումը, թե ավարտած է պարզապես պատերազմի առաջին փուլը եւ ոչ թե պատերազմը: Պատերազմի յուրաքանչյուր փուլ, թե ընդհանրապես ամբողջ ընթացքը որոշվում է ոչ թե զինվորների թվով եւ ռազմական արհետագիտության հագեցվածությամբ, այլ մարտունակությամբ: Մարտունակության գերակայությունը հայկական կողմինն է:
Մարտունակությունը սերտորեն կապված է հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ: Այդ վիճակը, իր հերթին, երկրում տիրող արդար հասարակարգի հետ: Իր երկրում մնալու եւ իր երկրի սահմանները պաշտպանելու կոչված մարդը կբազմապատկի իր տրամադրվածությունն ու նվիրվածությունը, եթե համոզվի, որ կայացման ընթացքի մեջ է իր երկիրը: Այս դիտակետից էլ մեկնած Հայաստանի ներպետական վերջին զարգացումները, Վերահսկիչ պալատի բացահայտումները, նախագահի դիտողությունները, հաշվետվության անհրաժեշտության ընդգծումները կարող են արդյունավորվել, եթե իրողապես նկատվի ինքակառուցողականության եւ ինքնասրբագրման ուղղվածություն: Իսկ այս առաջնային խնդիրը, եթե ընդունենք, որ բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության բարձրացման հետ սերտ աղերս ունի, ապա այն կստանա ազգային անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր