Աշխարհ

02.07.2013 17:55


Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը ցուցարաների կողմն են անցել և նախագահին վերջնագիր ներկայացրել

Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը ցուցարաների կողմն են անցել և նախագահին վերջնագիր ներկայացրել

Եգիպտոսի զինվորական ղեկավարությունը Մուհամեդ Մուրսիին ռադիոելույթի միջոցով վերջնագիր է ներկայացրել՝ Կահիրեում և երկրի տարբեր քաղաքներում արդեն մի քանի օր շարունակ հանրահավաքների մասնակցող ցուցարարների հետ համաձայնության գալու համար նրան տալով 48 ժամ:

Բանակի հրամանատարության օրինակին շտապել է միանալ նաև Ոստիկանությունը: Ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմը հայտարարել է, որ իր գերատեսչությունը կշարունակի ապահովել ցուցարարների անվտանգությունը՝ միևնույն ժամանակ ձեռնպահ մնալով բռնություն կիրառելուց, որին իրեն փաստացի հարկադրում է նախագահի վարչակազմը: Եգիպտոսի կառավարության 12 անդամներից հինգն արդեն հրաժարականի դիմում են ներկայացրել և միացել ցուցարարներին, կառավարությունը կաթվածահար վիճակում է: Նախագահ Մուրսին, սակայն, ձևացնում է, թե երկրում ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենում։ Նա կարողացել էր ցուցարարների դիմադրությունը հաղթահարել 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, բայց նախկինում բանակը չէր անցել ցուցարարների կողմը, իսկ հիմա անշուշտ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել, որը թուլացնում է նախագահի դիրքերը:

Ուժային կառույցների աջակցությունը կորցնելուց հետո նախագահին մնում է հույսը դնել միայն իր կողմնակիցների վրա, որոնց թիվըը նրա նախագահության մեկամյա շրջանում շատ է փոքրացել:

Այս խորագրի վերջին նյութերը