Լրահոս

02.07.2013 17:07


Հայաստանի կանանց թիմերը ընկերական հանդիպումներ անցկացրեցին Վրաստանում

Հայաստանի կանանց թիմերը ընկերական հանդիպումներ անցկացրեցին Վրաստանում
Հունիսի 25-30-ը ԱՖԴ «Արթիկ» և «Երևան ԼՀ» Հայաստանի կանանց ֆուտբոլի թիմերը մարզական հավաք անցկացրեցին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: Հավաքի ընթացքում երկու թիմերի ֆուտբոլիստներից կազմված թիմը ընկերական հանդիպումներ անկացրեց տանտերերի հետ: Հունիսի 26-ին մեր թիմի մրցակիցն էր Վրաստանի 1997-1998թթ. պատանիների առաջնության հաղթող թիմը: Վրաց ֆուտբոլիստները հաղթեցին 2:1 հաշվով: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լիանա Յագմուրյանը:

Մեկ օր անց, հունիսի 27-ին մեր աղջիկները համոզիչ՝ 6:0 հաշվով առավելության հասան Բաթումիի աղջիկների պատանեկան հավաքականի նկատմամբ: Դիպուկ հարվածներով աչքի ընկան Լիանա Յագմուրյանը, Ջուլյետա Գալստյանը, Օլգա Օսիպյանը, Քրիստինե Գրիգորյանը և Նորա Եղյանը (2 գոլ):

Հունիսի 29-ին Հայաստանի թիմը մրցեց Վրաստանի աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքականի հետ և հաղթանակ տոնեց 5:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Օլգա Օսիպյանը (2 գոլ), Քրիստինե Գրիգորյանը, Լիանա Յագմուրյանը և Լիանա Հակոբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը