Լրահոս

02.07.2013 16:23


Սնոուդենը Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու գաղափարից հրաժարվել է

Սնոուդենը Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու գաղափարից հրաժարվել է

ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը երկուշաբթի Վլադիմիր Պուտինի հեռուստատեսային ելույթից հետո հրաժարվել է Ռուսաստանում քաղաքացիական ապաստան խնդրելու գաղափարից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ նախօրեին Պուտինը հայտարարել էր, թե քաղաքական ապաստան ստանալու համար Սնոուդենը պետք է դադարեցնի իր հակաամերիկյան գործունեությունը:

Պեշկովը նաև հայտարարել է, թե ԱՄՆ–ին Սնոուդենի արտահանձնումը բացառված է, նշելով, որ այնտեղ մահապատիժ է կիրառվում. «Ռուսաստանը երբեք ոչ մեկին չի հանձնել, չի հանձնում և չի հանձնելու: Նախկինում տեղ գտած դեպքերը փոխանակումներ են եղել»:

Հիշեցնենք, որ կիրակի Սնոուդենը «Վիկիլիքսի» ներկայացուցիչ Սառա Հարիսոնի միջոցով Ռուսաստանից քաղաքական ապաստան էր խնդրել: Մեկ օր անց` երկուշաբթի երեկոյան, Շերեմետևո օդանավակայանի հյուպատոսական բաժնի հերթապահ դիվանագետ Կիմ Շևչենկոն լրատվամիջոցներին հայտնել էր, որ Սնոուդենի հայցը ստացել են:

Հատկանշական է, որ այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Սնոուդենը ռուսական գործակալ չէ, և ռուսական հատուկ ծառայությունները նրա հետ չեն համագործակցում: Նա հետապնդվող ամերիկյան նախկին գործակալին իրավապաշտպան է որակել և հայտարարել է, թե Սնոուդենը պետք է ընտրի այն երկիրը, որում կշարունակի իր գործունեությունը:

Այս խորագրի վերջին նյութերը