Լրահոս

02.07.2013 15:38


Քաղաքի դեկորատիվ ջրավազաններում լողալը վտանգավոր է

Քաղաքի դեկորատիվ ջրավազաններում լողալը վտանգավոր է

ՀՀ առողջապահության նախարարության պետական, հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը զգուշացնում է, որ դեկորատիվ ջրավազաններում լողալը ռիսկային է։ Այսօր հրավիրված ասուլիսում նա ընդգծել է, որ քաղաքը գեղեցկացնելու համար նախատեսված դեկորատիվ ջրավազանները մատչելի են թափառող կենդանիների համար, չեն ախտահանվում, հակահիգիենիկ ու վտանգավոր են: Այնտեղ լողացող երեխայի մոտ, օրինակ, կարող են առաջանալ աղիքային և մաշկային հիվանդություններ։

Մասնագետը նշել է նաև, որ վտանգավոր կարող են լինել դանդաղ հոսող, ճահճացած գետերը ևս։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն էլ հակադարձել է, թե բավական չէ՝ մենք ապրում ենք կիսաանապատային գոտում, մի բան էլ Երևանի երկու գետերից մեկը՝ Գետառը, քաղաքային իշխանությունները ոչնչացրել են, իսկ Հրազդանը ռեստորաններով է պատվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը