Լրահոս

02.07.2013 14:18


Փողերի լվացման պատճառով Վատիկանի բանկի գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը հրաժարական են տվել

Փողերի լվացման պատճառով Վատիկանի բանկի գլխավոր տնօրենն ու նրա տեղակալը հրաժարական են տվել

Վատիկանի բանկի գլխավոր տնօրեն Պաոլո Չիպրիանին և նրա տեղակալ Մասիմո Տուլան հրաժարական են ներկայացրել՝ կապված փողերի լվացման աղմկահարույց պատմության հետ։ Վատիկանի հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք որոշել են այդ քայլին դիմել՝ համարելով, որ դա բխում է Պապի և Բանկի շահերից։

Հիշեցնենք, որ օրերս Իտալիայում ձերբակալվել էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Նունցիո Սկարանոյին, ով մեղադրվում է մոտ 20 մլն եվրոյի (մոտ 26 մլն դոլար) «լվացման» համար։ Եպիսկոպոսն աշխատում էր որպես Վատիկանի բանկի հաշվապահ:

Նա, ևս երկու հոգու՝ բորսային գործակալի և իտալական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, Վատիկանի բանկի միջոցով կասկածելի գործարքներ էր իրականացրել։

Եպիսկոպոսը Շվեյցարիայից անօրինական փողերի ներկրման շղթայի կապող օղակն էր։

Դեպքին անդրադարձել էր նաև Հռոմի պապը։ Նրա հանձնարարականով Վատիկանի բանկի գործունեությունը հետաքնող հանձնախումբ կստեղծվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը