Լրահոս

02.07.2013 13:40


Քաղաքային տոնակատարության ժամանակ պաշտոնյաները մերկապարողների են հրավիրել. աղմուկ Պերմում

Քաղաքային տոնակատարության ժամանակ պաշտոնյաները մերկապարողների են հրավիրել. աղմուկ Պերմում

ՌԴ Պերմի շրջանի Չուսովո փոքրիկ քաղաքում աղմուկ է բարձրացել։ Երիտասարդության օրվա կապակցությամբ կազմակերպված համերգին քաղաքային իշխանությունը մերկապարողների է հրավիրել։ Ավելին՝ միջոցառումը կազմակերպվել է Պերմի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ինչպես փոխանցում է «vesti.ru»–ն, Հանգստյան այգում կազմակերպված համերգին հետևելու համար մի քանի հազար բնակիչ է գնացել։ Նախօրեին տեղի պաշտոնյաները ակնարկել էին, որ այդ օրը լինելու է ամենահիշարժան շոուն Ուրալում։ Երբ մերկապարողները բեմ են բարձրացել, հանդիսականները համոզվել են՝ պաշտոնյաները չեն խաբել։

Ներկաները ցնցվել են՝ հատկապես մինչև 16 տարեկան երիտասարդները և 60–ից բարձր տարեցները։ Ծնողները շտապել են իրենց երեխաներին հեռու տանել այգուց։

Պարելով բեմի վրա՝ կարճ կիսավարտիքներով կիսամերկ 8 տղամարդիկ ցած են իջել և անմիջապես սկսել են երիտասարդ աղջիկներին բանանով կերակրել։ «Անկեղծ» պարերին հաջորդել են ոչ պակաս «ակեղծ» մրցույթները։

Քաղաքային իշխանության մատուցած այս անակնկալը, սակայն, բնակիչներից ոչ բոլորն են ոգևորությամբ ընդունել։ Քաղաքում աղմուկ է բարձրացել։ Շատերը տեղի ունեցածը որակել են խայտառակություն։

Փոխարենը քաղաքի տղամա՛րդիկ դժգոհում են՝ ինչո՞ւ են հրավիրել միայն տղամա՛րդ պարողների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը