Քաղաքաշինության նախարարը հերքում է իր ոլորտում «ատկատների» առկայությունը
Այսօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ովանդրադարձել է Վերահսկիչ պալատի բացահայտումներին։ Նախարարը պնդել է, որ իրենց մասով ՎՊ–ի բացահայտումները թեև վերաբերում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է՝ քաղաքաշինության ոլորտ, իսկ 2012թ. ՎՊ–ն քաղաքաշինության նախարարությունում ստուգումներ ընդհանրապես չի իրականացրել։
Ինչ վերաբերում է որոշակի շինարարության ոլորտին, ապա նախարարի խոսքերով՝ խախտումները պայմանավորված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից ոչ պատշաճ նախագծեր ներկայացնելով և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների թերի աշխատանքով։
Սամվել Թադևոսյանը դժգոհել է, որ ՎՊ–ի հաշվետվությունում շինարարության ոլորտում խախտումներ ծնող հանգամանքների վերաբերյալ խորքային վերլուծություններ չկան։
Ս. Թադևոսյանը պնդել է, որ քաղաքաշինության ոլորտում «ատկատներ» չկան։ Նույնիսկ աշխատանքները թերի կատարած կազմակերպություններին չվճարելու շնորհիվ բյուջեի տրամադրած 6,5 մլրդ դրամից հաջողվել է խնայել 15 տոկոսը։
Քաղաքաշինության նախարարը հերքում է իր ոլորտում «ատկատների» առկայությունը
Այսօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, ով անդրադարձել է Վերահսկիչ պալատի բացահայտումներին։ Նախարարը պնդել է, որ իրենց մասով ՎՊ–ի բացահայտումները թեև վերաբերում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է՝ քաղաքաշինության ոլորտ, իսկ 2012թ. ՎՊ–ն քաղաքաշինության նախարարությունում ստուգումներ ընդհանրապես չի իրականացրել։

7or.am