Խմբակային ցուցահանդես՝ 10 կին լուսանկարչի մասնակցությամբ
2013-ի հուլիսի 3-ին`ժամը 17:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի կունենա 10 կինլուսանկարիչներիմասնակցությամբցուցահանդեսի բացումը։
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց հայացքները` խմբակային ցուցահանդեսում Հայաստանն ներկայացնելովայնպես, ինչպես իրենք են տեսնում:
«Ինձ բախտ վիճակվեց համադրելու այս ցուցահանդեսը, և ես իրավունք ստացա մտնելու մայրերի, արհեստավարժների ու սոցիալական ակտիվիստների աշխարհը»,- ասում է Սվետլանա Բաչևանովան` «Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսի համադրողը:
«Կանայք Հայաստանում դեռևս պայքարում են կարիերայի համար: Կանանց դեռևս ընկալում են որպես մայրեր ու տնային տնտեսուհիներ: Բայց այս տասը կին վավերագրող լուսանկարիչները կոտրել են կարծրատիպերը, գտել են իրենց կարիերան առաջ մղելու ձևը և ստեղծել հզոր և ազդեցիկ աշխատանքներ:
Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացնում են հայկական իրականությունը կնոջ դիտանկյունից` բացահայտելով հաճախ անտեսվող կողմերը: Այս կին լուսանկարիչները բարձրաձայնում են սոցիալական անարդարությունների և կանանց դերի մասին ժամանակակից Հայաստանում սև-սպիտակ լուսանկարներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են հաշմանդամություն ունեցող մարդիկ հաղթահարում խոչընդոտները, ոչ կոնֆորմիստների գունավոր լուսանկարներով, հասարակության մեջ իրենց տեղը գտնել փորձող տրանսգենդերների ինտիմ լուսանկարներով:
Խմբակային ցուցահանդես՝ 10 կին լուսանկարչի մասնակցությամբ
2013-ի հուլիսի 3-ին`ժամը 17:00-ին, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում տեղի կունենա 10 կին լուսանկարիչների մասնակցությամբ ցուցահանդեսի բացումը։
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց հայացքները` խմբակային ցուցահանդեսում Հայաստանն ներկայացնելով այնպես, ինչպես իրենք են տեսնում:
«Ինձ բախտ վիճակվեց համադրելու այս ցուցահանդեսը, և ես իրավունք ստացա մտնելու մայրերի, արհեստավարժների ու սոցիալական ակտիվիստների աշխարհը»,- ասում է Սվետլանա Բաչևանովան` «Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսի համադրողը:
«Կանայք Հայաստանում դեռևս պայքարում են կարիերայի համար: Կանանց դեռևս ընկալում են որպես մայրեր ու տնային տնտեսուհիներ: Բայց այս տասը կին վավերագրող լուսանկարիչները կոտրել են կարծրատիպերը, գտել են իրենց կարիերան առաջ մղելու ձևը և ստեղծել հզոր և ազդեցիկ աշխատանքներ:
Մասնակից լուսանկարիչներն են` Մերի Աղախանյանը, Սառա Անջարգոլյանը, Նազիկ Արմենակյանը, Քնար Բաբայանը, Անուշ Բաբաջանյանը, Փիրուզա Խալափյանը, Անահիտ Հայրապետյանը, Հասմիկ Հայրապետյանը, Իննա Մխիթարյանը և Նելլի Շիշմանյանը: