Լրահոս

01.07.2013 20:25


ՀՀ Ֆուտզալի 2013-2014թթ. առաջնության Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման

ՀՀ Ֆուտզալի 2013-2014թթ. առաջնության Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը «ՀՀ Ֆուտզալի 2013-2014թթ.առաջնության անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման:

Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:

Բոլոր դիտողությունները եւ առաջարկները մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Կանոնակարգի նախագիծը կարող եք ներբեռնել այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը