Կարծիք

01.07.2013 15:23


«Եթե Կճոյանը մի թիզ բարոյականություն ունենար, ինքնակամ կհեռանար իր զբաղեցրած պաշտոնից»

«Եթե Կճոյանը մի թիզ բարոյականություն ունենար, ինքնակամ կհեռանար իր զբաղեցրած պաշտոնից»

Ճիշտն ասած արդեն հոգնեցուցիչ է կարդալ ու առավել ևս գրել հայտնի օֆշորային սկանդալի մասին, բայց ինձ այս պատմության մեջ ամենաշատը զազրելի է թվում Կճոյանի վարքը, հատկապես նրա վերջին հարցազրույցից հետո:
Եկեք մի պահ մոռանանք վարչապետի մասին էլ, Սուքիասյանի մասին էլ, Հայրապետյանի մասին էլ: Անգամ պետք չէ ֆիքսվել կոնկրետ այս սկանդալի վրա... Եկեք հասկանանք հետևյալը.
Կճոյանը հանդիսանում է Եկեղեցու ամենաբարձրաստիճան հոգևորականներից մեկը և Արարատյան թեմի Հայրապետը: Կճոյանը գոնե դեկլարատիվ՝ հոգևորական է: Կճոյանը պարբերանբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Կճոյանը «Բենթլիով» է շրջագայում ու կներեք, բայց լկտիաբար հայտարարում է, որ իր համար բենթլին արժեք չէ...
Եթե Կճոյանը մի թիզ բարոյականություն ունենար ու մի կաթիլ հավատ առ Աստված, դյուզն–ինչ մտահոգված լիներ եկեղեցու վարկանշով ու հոգևորականի՝ իրենից ակնկալվող բարոյական կերպարով, ապա ինքը ինքնակամ կհեռանար իր զբաղեցրած պաշտոնից ու կգնար որևէ հեռավոր վանք, ինչպես բազմիցս էր լինում հին ժամանակներում, երբ ինչ–որ հոգևորականի շուրջը տհաճ խոսակցություններ էին ծագում, կամ նա հայտնվում էր հոգևորականին ոչ հարիր իրավիճակում:
Փոխարենը ի՞նչ ենք տեսնում. Կաթոսղիկոսի աջ ձեռքը երթևեկում է 200 հազ. դոլարանոց մեքենայով (մոռացել է, որ Քրիստոս Երուսաղեմ ավանակի վրա նստած մտավ), որի գումարով կարելի էր բազմաթիվ աստվածահաճո բաներ անել: Կճոյանը հայտնվում է ամենասկանդալային պատմությունների հետ: Կճոյանը պարբերաբար հարցազրույցներ է տալիս ու երբեմն լրագրողների հետո խոսում մեղմ ասած բարձրագույն կրթություն ստացած խուլիգանի պես:
Եթե անգամ այս ամենը սուտ լիներ (իսկ առնվազն «Բենթլին» հաստատ է), բայց ժողովուրդը հավատար այդ ստերին, Կճոյանը՝ որպես Հայրապետ, Կաթողիկոսի աջ ձեռք, ինքը կմեկուսանար ժողովրդից, որպեսզի իր անունով ստվեր չգցի ոչ եկեղեցու, ոչ էլ Վեհափառի վրա...
Փոխարենն ունենք այն, ինչ ունենք. ասում ես՝ Եկեղեցի, ու քեզ միանգամից ասում են. «Կճոյանը չի՞ քո Եկեղեցին»։ Ու որ ավելի սարսափելի է՝ ունենք իբր Կաթողիկոս, որը պակաս ֆռուկտ չի, քան Կճոյանը. ափռ-ցփռ կարգալույծ ա անում ու բանադրում ա հոգևորականների, ախպորը զոռբայությմաբ դնում ա Ռուսաստանի թեմի առաջնորդ, բայց Կճոյանին մի հատ չի ասում. «Որդյակ իմ, ախր «Բենթլին» ու օֆշորը արքեպիսկոպոսին սազական բաներ չեն»...

Սերգեյ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը