Հայտնի օֆշորային պաշտմությանը Հովիկ Աբրահամյանը չի հավատում
Այսօր խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին, որով նա քննադատել էր Վերահսկիչ պալատի նախագահի և ԱԺ մեծամասնության պահվածքը՝ Հ. Աբրահամյանն ասել է.
–Նախագահի գնահատականների հետ ես միշտ համամիտ եմ: Ես իմ կարծիքն ու տպավորությունն եմ ներկայացրել ՎՊ–ի հաշվետվության վերաբերյալ և չեմ փոշմանում։ Իմ ելույթը երկո՛ւ մասի էր բաժանված՝ տպավորությո՛ւն հաշվետվությունից և գնահատակա՛ն հաշվետվությունից հետո:Բյուջեիգումարները պետք է ծախսվենարդյունավետ։
Հ. Աբրահամյանը նաև հերքել է, որ ՀՀԿ–ն բաժանված է իր և վարչապետ Տիգրան Սարգսյանի թևերի:
–Թևեր չկան մեր թիմում: Մարդիկ չգիտեմ ինչ թևեր, ում թևերն են ու ականջներն են փնտրում,–պնդել է նա:
Հայտնի օֆշորային պաշտմությանն էլ Հ. Աբրահամյանը չի հավատում, որովհետև, նրա խոսքերով, մինչև հիմա որևէ լուրջ հիմնավորում չի տեսել:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե ԱԺ նախագահի եղբայրն ու որդին դիզվառելիք են ձեռք բերել պետբյուջեի հաշվին, Հ. Աբրահամյանն ընդգծել է՝ որոշ ծախու լրատվամիջոցներ գրեցին, որ դա անապահով խավերի համար էր, բայց կառավարության նման որոշում չկա:
Հայտնի օֆշորային պաշտմությանը Հովիկ Աբրահամյանը չի հավատում
Այսօր խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին, որով նա քննադատել էր Վերահսկիչ պալատի նախագահի և ԱԺ մեծամասնության պահվածքը՝ Հ. Աբրահամյանն ասել է.
–Նախագահի գնահատականների հետ ես միշտ համամիտ եմ: Ես իմ կարծիքն ու տպավորությունն եմ ներկայացրել ՎՊ–ի հաշվետվության վերաբերյալ և չեմ փոշմանում։ Իմ ելույթը երկո՛ւ մասի էր բաժանված՝ տպավորությո՛ւն հաշվետվությունից և գնահատակա՛ն հաշվետվությունից հետո: Բյուջեի գումարները պետք է ծախսվեն արդյունավետ։

7or.am