Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս պահին քաղաքապետարանի աշխատակիցները «Բարեկամություն» մետրոյի ստորգետնյա անցումում են և առևտրականներին կարգարդրել են հետ քաշել չափից դուրս առաջ եկած իրենց տաղավարները՝ մասնավորապես բջջային հեռախոսների, զարդերի և այլ ապրանքների։ «7օր»-ը առևտրականներից սակայն ճշտել է, որ իրենց մոտ եկած թաղապետարանի աշխատակիցներն ու ոստիկանները պահանջել են ոչ միայն հետ քաշել չափից դուրս առաջ եկած իրենց տաղավարները, այլև արգելել են կրպակների ներսում սեղան դնել կամ իրեր կախել։
-Մինչև դռները՝ 4,5 քմ-ի համար, պայմանագրով գրված մենք մուծումներ ենք անում։ Պահանջում են, որ դռնից դուրս ապրանք չդրվի, մարդիկ էլ դրել են-մաքրել են, ամեն ինչ ներս են տարել, բայց հիմա էլ ասում են, թե դռնից ներս էլ իրավունք չունես ինչ-որ բան դնելու։ Այսինքն, եթե խանութի ներսում էլ դու որևէ ցուցադրական փեղկ ունես, պետք է հանես, իսկ դա անհնարին բան է, որովհետև մարդիկ այդքան գումար են տվել, այդ ապրանքն առել են։ Հիմա այս ապրանքն ո՞ւր տանեմ, որտե՞ղ դնեմ։ Սա էշություն է ուղղակի։ Ժողովրդին լարում են՝ լցնում են փողոց, որ մի երկու հոգի է՞լ գնա Տիգրան Կարապետյանի կողքին կանգնի։ Չենք գնալու, իրենց գլուխն ենք գնալու ջարդենք,-ասում էին առևտրականները։
Նշենք, որ նրանք ստորագրահավաք էին իրականացնում՝ պահանջով, որ իրենց թույլ տան տաղավարների ներսում՝այն տարածքում, որի դիմաց օրինական հարկեր են մուծում, իրենց ապրանքը ցուցադրեն։
-Մենք ինքնուրույն վերանորոգել ենք ամբողջ այս տարածքը, եվրավերանորգում ենք արել, լույսերը տեղը, միշտ մաքուր, ոչ մի բան չեք գտնի, որ թերի լինի։ Ու այս ամենը մեր միջոցներով՝ ո՛չ թաղապետրանն է օգնել, ո՛չ էլ քաղաքապետարանը։ Այսօր եկել-մեզ թույլ չեն տալիս մեր իսկ օրինական տարածքում ապրանք ցուցադրել։ Հիմա դիմում ենք թաղապետին, որ թույլ տան, եթե թույլ չտվեցին, այն ժամանակ մենք գիտենք՝ ինչ կանենք,-նշել են նրանք։
Առևտրականներ. «Սա ուղղակի էշություն է»

7or.am