Կարծիք

01.07.2013 14:25


Գողի արեւմտամետն ու ռուսամետը, ազատականն ու պահպանողականը, ռոքեր կամ քյարթը ո՞րս ա

Գողի արեւմտամետն ու ռուսամետը, ազատականն ու պահպանողականը, ռոքեր կամ քյարթը ո՞րս ա

Տենց էլ գիտեի, որ մի շաբաթ դադարից հետո, նորից դառնալով անկախ մամուլի ընթերցմանը, կիմանամ այնտեղից, որ օֆշորային սկանդակն իրականում օֆշորային սկանդալ չէ, այլ «գլոբալ», «աշխարհաքաղաքական» դավադրության կամ գոնե գործթընացի մի մաս, եւ վարչապետին վարկաբեկողների թիկունքում չար ռուսներն են, իսկ Սերժը պահում է վարչապետին, որովհետեւ մենք պետք է գնանք դեպի արեւմուտք եւ դեմոկրատիա: Այ սա՛ է «առաջադեմ» մտքի վերջնական կրախը:

Տղե՛րք, նախ՝ օֆշորային սկանդալն իրականում օֆշորային սկանդալ է եւ ուրիշ ոչինչ՝ անկախ նրանից, թե ներիշխանական բազառում ով ոնց է դա օգտագործելու, որովհետեւ փաստը մնում է փաստ՝ կիրթ, ռոքեր և արեւմտամետ վարչապետը կոռումպացված է: Երկրորդ՝ Ռուսատանից պոկվելն ինքնանպատակ չէ, այլ կոռուպցիան, «օլիգարխիան» եւ նման բաները վերացնելու միջոց:

Եթե ձեր կարծիքով մեր ճանապարհը դեպի Եվրոպա օֆշորային հաշիվներն են եւ կոռումպացված, բայց խիստ ազատական, կիրթ, գիրք կարդացած, Ջեթրո Թալ լսող եւ շա՛տ արեւմտամետ վարչապետով են կամ ցանկացած նման մեկով, ապա, միանգամից էդպես էլ ասեիք:

Հրանտ Տեր–Աբրահամյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ustahrant?fref=ts

Հ.Գ.։ Արա, հորս արեւ, ի՞նչ վարչապետի դեմ արշավ, արա՞: Կարո՞ղ ա էդ մարդն ինքը չի բացել էդ անտեր հաշիվը: Կարո՞ղ ա մի հատ գնանք ներողություն խնդրենք, որ տենց բան ա եղել: Օր ու մեջ Եվրոպա եք գովում, ա՛յ գեղոներ, Եվրոպայում քանի՞ օր իշխանության մոտ կմնար նման սկանդալի մեջ ներգրավված վարչապետը:

Ո՞ւմ ինչ բանին ա, թե Մկանը ձե՞ռ ա տալիս օֆշորային սկանդալը թե չէ, բացի ձեզ նման լրիվ արդեն քաղաքական շիզոֆրենիայի ու վերլուծական խուժանության հասած երկուկոպեկանոցներին: Ջահանդամը թե ձեռ չի տալիս՝ վոռ դոլժեն սիձեծ վ ծյուրմե՝ վարչապետն էլ, տո Մուկն էլ, տո դուք էլ հետը:

Գողի արեւմտամետն ու ռուսամետը, ազատականն ու պահպանողականը, ռոքեր կամ քյարթը ո՞րս ա: Լրիվ արդեն բ-ության եք վերածել հրապարակային խոսքը:

Լուրջ, բայց մի հատ խորացեք, հիմա, որ ես գնամ հանցանք գործեմ, ասենք հարեւանի տնից գողություն անեմ, կարո՞ղ ա ինձ նստացնելու փոխարեն, ասեք, չէ, վայ Հրանտը ռոք ա լսում, գիրք ա կարդում ու իրա նստացնելը ձեռ ա տալիս, ասենք, Պողոս Պողոսյանին, որը վատն ա, քյարթ ա ու լսում ա Թաթուլ: )))

Այս խորագրի վերջին նյութերը