Լրահոս

01.07.2013 14:19


Զանգվածային թունավորում Դավթաշեն գյուղում

Զանգվածային թունավորում Դավթաշեն գյուղում

Հուլիսի 1-ի ժամը 10։00-ին Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ. հունիսի 28-30–ին գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:

Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից: ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:

ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն` թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում:

Այս խորագրի վերջին նյութերը