Հունիսի 30-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.15-ի սահմաններում Ավշար գյուղում դիմակավորված և զինված 3 անձինք հյուրասենյակի պատուհանից մուտք են գործել Խաչիկ Պ.-ի բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով հափշտակել են 1.700.000 դրամ և մեկ զույգ ոսկյա ականջօղեր` ադամանդե քարերով` պատճառելով 1.900.000 դրամի նյութական վնաս:
Ավազակային հարձակման ժամանակ նշված խմբի կողմից կատարված կրակոցների հետևանքով «որովայնի ձախ կողմնային պատի հրազենի կույր վիրավորում» ախտորոշմամբ Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 1991 թ. ծնված Տարոն Պ.-ն: Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկվել 1989 թ. ծնված, նախկինում դատված Էդգար Կ.-ն և 1965 թ. ծնված, նույնպես նախկինում դատված Ալբերտ Տ.-ն: Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք: Անձնական խուզարկությամբ Էդգար Կ.-ի մոտից հայտնաբերվել է ավազակային հարձակման ժամանակ հափշտակված 1.647.000 դրամ գումարը, Ալբերտ Տ.-ի մոտից` սև գույնի, գաղտնի փականով 1 դանակ, իսկ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից՝ հանցագործության գործիքներ հանդիսացող գազային և օդամղիչ ատրճանակներն ու որպես դիմակ ծառայած զուգագուլպաները: Հայտնաբերված ատրճանակներն ու դանակն ուղարկվել են փորձաքննության: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհրաժեշտ միջոցառումներ ավազակային հարձակման երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն:
Ավազակային հարձակում Ավշար գյուղում
Հունիսի 30-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 01.15-ի սահմաններում Ավշար գյուղում դիմակավորված և զինված 3 անձինք հյուրասենյակի պատուհանից մուտք են գործել Խաչիկ Պ.-ի բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով հափշտակել են 1.700.000 դրամ և մեկ զույգ ոսկյա ականջօղեր` ադամանդե քարերով` պատճառելով 1.900.000 դրամի նյութական վնաս:
Ավազակային հարձակման ժամանակ նշված խմբի կողմից կատարված կրակոցների հետևանքով «որովայնի ձախ կողմնային պատի հրազենի կույր վիրավորում» ախտորոշմամբ Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն բնակարանի բնակիչ, 1991 թ. ծնված Տարոն Պ.-ն:
Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Երևանի Դավիթ-Բեկի և Ավետիսյան փողոցների խաչմերուկից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկվել 1989 թ. ծնված, նախկինում դատված Էդգար Կ.-ն և 1965 թ. ծնված, նույնպես նախկինում դատված Ալբերտ Տ.-ն:
Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Անձնական խուզարկությամբ Էդգար Կ.-ի մոտից հայտնաբերվել է ավազակային հարձակման ժամանակ հափշտակված 1.647.000 դրամ գումարը, Ալբերտ Տ.-ի մոտից` սև գույնի, գաղտնի փականով 1 դանակ, իսկ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայից՝ հանցագործության գործիքներ հանդիսացող գազային և օդամղիչ ատրճանակներն ու որպես դիմակ ծառայած զուգագուլպաները:
Հայտնաբերված ատրճանակներն ու դանակն ուղարկվել են փորձաքննության:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական անհրաժեշտ միջոցառումներ ավազակային հարձակման երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն: