Լրահոս

01.07.2013 13:15


Ռոբերտ Նազարյանը վերանշանակվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Ռոբերտ Նազարյանը վերանշանակվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Ռոբերտ Նազարյանին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

Ռոբերտ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով»,-ասված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում:

Այս խորագրի վերջին նյութերը