Քաղաքական

01.07.2013 12:46


Դատախազությունը Վերահսկիչ պալատից լրացուցիչ նյութեր է պահանջել

Դատախազությունը Վերահսկիչ պալատից լրացուցիչ նյութեր է պահանջել

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին՝ պետական կառավարման համակարգում արձանագրված չարաշահումնեևրի գործով լրացուցիչ նյութեր տրամադրելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի փոխացմամբ՝ Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել: Տռուզյանը հայտնել է, որ առաջիկա օրերին ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրեն:

Այս խորագրի վերջին նյութերը