Լրահոս

01.07.2013 12:30


Հուլիսի 7-ից սկսվում է բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը

Հուլիսի 7-ից սկսվում է բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 07.06.2013թ. որոշմամբ սահմանված՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «ՀայՌուսգազարդ»-ի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) 2013 թվականի հուլիսի 7-ից սկսում են բնակիչ-բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:

Մատակարարի և բաժանորդի միջև փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվելու են բնական գազի նոր սակագնով կազմավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվելու է 2013 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան:

«ՀայՌուսգազարդ»-ը խնդրում է բոլոր բաժանորդներին աջակցել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացին և պարտադիր ներկա լինել հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը՝ հետագա տարաձայնություններից խուսափելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը