«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների ավարտական փուլին սահմանվել է մարզական ռեկորդ
Հունիսի 30-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարների փակման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը և ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Մեկ ամսվա ընթացքում երիտասարդական ճամբարներին մասնակցել են 16-22 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից:
Երիտասարդական ճամբարների վերջին օրը ճամբարի մասնակից ջավախահայ Սիս Միքայելյանը սահմանել է մարզական ռեկորդ՝ 3333 անգամ կատարելով ձեռքերը ցած իջեցրած դրությունից 5,5 կգ կցագնդիկները դեպի վերև բարձրացում: Մարզիկը իր նոր ռեկորդը նվիրել է Հայոց բանակին:
«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են եկել պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական պաշտոնյաներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով` ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը և հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները:
Ճամբարների ընթացքում Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի մարզիչները կազմակերպել են հրաձգության դասընթացներ՝ երիտասարդներին տալով հրաձգության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ: