Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի ու ձեռնարկված միջոցառումների, փրկարարների օդադեսանտային խմբի ուսումնական թռիչքների և օրվա պատասխանատու սպաների` աշխատանքի վայրում 24-ժամյա հերթապահության գրաֆիկի անցնելու մասին։ ՓԾ տնօրենը նաև տեղեկացրեց, որ շուտով սակրավորների ջոկատը կստանա ականազերծման նոր սարքավորումներ։
ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց, որ ամփոփվել են ֆրանսիացիների աջակցությամբ տեղադրված նոր սեյսմիկ կայանների աշխատանքի վերլուծության արդյունքները։ Աշնանը Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի հետ կնքվի պայմանագիր` կայանները հիմնական կետերում տեղադրելու և համագործակցություն շարունակելու համար։
Գործակալությունը նաև պայմանագիր է կնքել ՌԴ գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական կենտրոնի հետ` Գառնու դիտարանում համատեղ ուսումնասիրությունների, տվյալների փոխանակման և տեխնիկական աջակցության վերաբերյալ։
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան շարունակում է ընդունելությունը և Լուսակերտի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքները։ Այնտեղ արդեն տեղադրվել են գնացքի վագոններ` երկաթուղային պատահարների հետ կապված գործնական պարապմունքներ կազմակերպելու համար։
ԱԻ նախարարին զեկուցեցին նաև, որ բոլոր մարզպետների տեսահեռախոսներն արդեն միացված են ԱԻՆ համակարգին, և որևէ արտակարգ պատահարի դեպքում հնարավոր է առցանց խորհրդակցություններ անցկացնել։
Ընթացքի մեջ է հայ-շվեյցարական «Արձագանք. բուժմիավորումներ» ծրագիրը, որի շրջանակներում մարզերի բժշկական անձնակազմի համար աղետների բժշկության դասընթացներ են կազմակերպվում։ Անցած ամսվա ընթացքում Վայոց ձորի և Տավուշի մարզերում նույն թեմայով 5 վարժանք է անցկացվել։
Գյումրիի քաղաքապետարանի օժանդակությամբ կվերանորոգվեն տեղի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքների տանիքները, որի համար հատկացվել է 10 մլն դրամ։
Տեխնիկական աջակցություն է սպասվում նաև Ֆրանսիայից։ Շուտով ԱԻ նախարարությանը կտրամադրվեն մի քանի հրշեջ և փրկարարական մեքենաներ, ինչպես նաև այլ փրկարարական գույք։
Տեխնիկական վերազինումը շարունակվում է