Լրահոս

01.07.2013 11:33


Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն

Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն
Հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի արևահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:
Թումանյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993 թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, և ուղևորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն և 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն:
Դեպքի վայրից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջևի աջ մասի ոտնատակից՝ 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ:
Վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ: Ատրճանակի մեջ առկա էր դատարկ պահունակ, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալովի դանակ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը