Լրահոս

01.07.2013 11:32


Նեյմարն արժանացել է Կոնֆեդերացիաների գավաթի Ոսկե գնդակին

Նեյմարն արժանացել է Կոնֆեդերացիաների գավաթի Ոսկե գնդակին

FIFA-ի պաշտոնական կայքը հրապարակել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության անհատական մրցանակներին արժանացած ֆուտբոլիսըների անունները:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ(Ոսկե գնդակ) է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը: Արծաթե գնդակը տրվել է իսպանացի Անդրես Ինեյստային, Բրոնզե գնդակը՝ բրազիլացի Պաուլինյոյին: Լավագույն ռմբարկուի համար նախատեսված Ոսկե խաղակոշիկը ստացել է իսպանացի Ֆեռնանդո Տոռեսը, արծաթե խաղակոշիկին արժանացել է բրազիլացի Ֆրեդը, բրոնզե խաղակոշիկը բաժին է հասել բրազիլացի Նեյմարին:

Լավագույն դարպասապահի մրցանակը՝ Ոսկե ձեռնոցը, ստացել է Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը: ՖԻՖԱ-ի Արդար խաղի մրցանակը ստացել է Իսպանիայի հավաքականը:

Այս խորագրի վերջին նյութերը