Լրահոս

01.07.2013 10:42


Թաիլանդի զինուժը առաջին անգամ կին հրամանատար կունենա

Թաիլանդի զինուժը առաջին անգամ կին հրամանատար կունենա

Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը երեկ հաստատել է կառավարության նոր կազմը, որտեղ պաշտպանության նախարարի պաշտոնը բացակայում է: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, այսուհետ բանակի կառավարման գործառույթները կիրականացնի երկրի վարչապետ Ինգիլակ Չինավատը: Այսպիսով դարձել է թագավորության զինված ուժերի առաջին կին հրամանատարը:

Քաղաքագետները կարծում են, որ այս քայլը կարող է ամրապնդել Չինիվատի ազդեցությունը երկրում, որտեղ հակակառավարական տրամադրությունները բավական տարածված են:

Նշենք, որ ընդդիմությունը հաճախ է պահանջում փոխել կառավարությունը, քանի որ կարծիք է տիրում, թե այն շարունակում է վարչապետի ավագ եղբոր` Թաքսին Չինիվատի գլխավորած նախորդ կառավարության քաղաքականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը