Լրահոս

01.07.2013 10:24


Եգիպտոսի ընդդիմությունը նախագահ Մուրսիին հրաժարական տալու վերջնաժամկետ է ներկայացրել

Եգիպտոսի ընդդիմությունը նախագահ Մուրսիին հրաժարական տալու վերջնաժամկետ է ներկայացրել

Եգիպոսի «Տամարուդ» («Ընդվզում») ընդդիմադիր շարժումը նախօրեին հայտարարություն է տարածել, որում երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին 2 օր ժամանակ է տվել նախագահի լիազորությունները վայր դնելու և արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու համար։

Ըստ vesti.ru–ի՝ հակառակ դեպքում, ընդդիմադիրները սպառնում են զանգվածային բողոքի գործողություններ կազմակերպել երկրի բոլոր հրապարակներում, ինչպես նաև հանդես գալ անհնազանդության համընդհանուր կոչով։

Ընդդիմադիրներն ընդգծել են, որ իրենք դեմ են միջանկյալ որոշումների, փոխհամաձայնությունների ու այլընտրանքային լուծումների։

Իր հերթին Մուրսիի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահը գիտակցում է կառավարման առաջին տարվա ընթացքում թույլ տված իր սխալները և պատրաստ է շտկել դրանք, ինչպես նաև ազգային երկխոսության կոչ է արել։

Այս խորագրի վերջին նյութերը