Ըստ ԿԲ նախագահի՝ Հայաստանում արդեն իրականացվում է դրամական էմիսիա
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ ԱՊՀ երկրներից ամենալավ ֆինանասկան համակարգը Հայաստանինն է։
-Մենք ոչ թե գլուխ ենք գովում, այլ իրավիճակն է այդպիսին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս պահին շատ-շատ կենտրոնական բանկեր սովորում են մեզանից, գոնե՝ վերահսկողության ոլորտում։ Մենք ԱՊՀ երկրներում միակն ենք, որ չունեցանք որևէ խնդիր որևէ ֆինանսական հաստատության հետ. դա փաստ է,-հավելել է նա։
Արթուր Ջավադյանը նշել է, որ անցած տարվա հունիսից մինչև այս տարվա հունիսը մենք արձանագրել ենք 3,6% գնաճ, որն ավելի ցածր է կանխատեսված 4,5%-ից։
-Մենք հույս ունեք, որ գնաճ չենք ունենա։ Այն միջոցառումները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը և ԿԲ -ն, նպաստելու են տնտեսական աճին,-նշել է նա։
«7օր»-ի հարցին, թե բյուջետային մուտքերի թերակատարման դեպքում, արդյոք, բացառվո՞ւմ է, որ ծավալային մասը իրականացվի դրամական էմիսիայի միջոցով, Արթուր Ջավադյանը պատասխանել է, թե մենք արդեն իսկ իրականացնում ենք դրամական էմիսիա։
-Այն վարկերը, որ մենք ստացել ենք, թեկուզ ռուսական վարկը, տրամադրվել է դոլարով, որն ամբողջությամբ փոխանակվել է դրամի, և մենք, ըստ էության, իրականացնում ենք դրամական էմիսիա,-ասել է նա։
ԿԲ նախագահի խոսքերով՝ ամբողջ աշխարհից Հայաստան է ներմուծվել գնանկումային տրամադրություն, և դա տարբեր տիպի ապրանքատեսակների ներմուծմամբ է տեղի ունենում։
-Աշխարհի տարբեր երկրներ իրենց տնտեսության մեջ իրականացնում են տարբեր տիպի ներարկումներ։ Հետագայի հարց է, թե ինչպես կկարողանան պայքարել այդպիսի երևույթների դեմ,-խոսելով դրամական էմիսիայի հետագա ազդեցություններ մասին՝ ասել է Արթուր Ջավադյանը։
Նա նշել է, թե կարևորն այն է, որ ճգանաժամը շուտ ավարտվի։
- Դրանից հետո մենք միջոցառումներ կպատարաստենք, թե ինչպես ենք պայքարելու այդ երևույթի դեմ, բայց դե մենք միայնակ չենք լինելու. ամբողջ աշխարհն է դրա դեմ պայքարելու։ Ցանակացած ճգնաժամից հետո, մանավանդ՝ գլոբալ տնտեսական ճգնաժամից, այսպիսի երևույթներ ի հայտ են գալիս, և դրանց մասին խոսելը վաղ է,- ասել է ԿԲ Արթուր Ջավադյանը։

Հեղինե Հարությունյան