Կարծիք

30.06.2013 16:35


Կարեն Թովմասյան.

Կարեն Թովմասյան.

Երեկ Սերժի ելույթն էի լսում, ու մի պահ ինձ թվաց, որ եթե տեսանյութը չնայեի, այլ ելույթը կարդայի թերթում՝ կմտածեի, որ դա ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ՆիկԿոլ Փաշինյանի ելույթն է: Անգամ մտածում էի՝ հեսա Սերժը Իշխան Զաքարյանի տան թեման էլ կբացի, բայց չէ, էտ մի հարցում սխալվեցի:

Կուզեի սխալված լինել, բայց մոտս այնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ՆիկԿոլ Փաշինյանը, կամա թե ակամա, կատարում է Սերժ Սարգսյանի քարոզչական խոսափողի դերը:

Առաջինը Օսկանյանն էր։ Օսկանյանի դեմ գործը սարքելու համար իշխանություններին պետք էր քարոզչական նախապատրաստություն, այսպես ասած զոնդաժ, ու ՆիկԿոլը իր վրա վերցրեց զոնդաժի իրականացման ֆունկցիան, ճիշտ ա՝ դա այդքան էլ լավ չստացվեց, որովհետև գործը հասարակության մոտ լուրջ կասկածներ հարուցեց, բայց ինչևիցե:
Հաջորդը Իշխան Զաքարյանն էր։ ՆիկԿոլը տան թեմայով հարձակում սկսելով Իշխան Զաքարյանի վրա՝ փորձեց հասարակության ուշադրությունը ցրել վարչապետի օֆշորի թեմայից և վերահսկիչ պալատի 700–միլիարդանոց բացահայտումներից, բայց վարչապետի օֆշորն ու 700–միլիարդանոց բացահայտումներն այնքան աղաղակող էին, որ ՆիկԿոլի ելույթը մատնվեց անուշադրության:
Կարծում եմ՝ հաջորդը Սերժի հերթում մուկն է՝ Հովիկ Աբրահամյանը, ու չզարմանաք, եթե մկան դեմ Սերժի արժավի քարոզչական նախապատրաստումը սկսվի հենց ՆիկԿոլով:
Ի դեպ, կարծում եմ՝ ՆիկԿոլի քննադատությունը ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի նկատմամբ նույնպես պայմանավորված է սրանով:
Ես արդեն շուտվանից հասկացել եմ, որ այսպիսի «պատահականությունները» հաճախ կրկնվելով՝ դառնում են օրինաչափություն։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Payqar?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը