Ազատիչը կրկին մեզ համոզեց, որ երկրի գերագույն գլխավոր ավազակը ինքն է
Ազատիչը կրկին մեզ համոզեց, որ երկրի գերագույն գլխավոր ավազակը ինքն է:
Այսօրվա ելույթում Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքը կառավարությանը սա էր. «Ինչ անում եք, զգույշ արեք»: Իսկ ահա ՀՀ քաղաքացիներին նախագահացուն անուղղակի ասաց՝ ինչ անում ենք, լավ ենք անում: Ապա վարչապետին հորդորեց խնդիրները ուղարկել համապատասխան գերատեսչություններ: Այսպես նա, կարծես, հիշեցնում է Տիգրան Սարգսյանին, որ նա մենակ չի, և կան այլ ավազակներ, որոնք կարող են հարցերը արագ լուծել:
Իհարկե, ինչպես սպասվում էր, Ազատիչը շրջանցեց օֆշորային սկանդալը և հանրության ուշադրությունը փորձեց շեղել Իշխան Զաքարյանի վրա, ինչը տևական ժամանակ անում են նաև իշխանական դհոլները: Իսկ վերջում Սերժ Սարգսյանը խոսք ուղղեց նաև Աղվան Հովսեփյանին՝ «Մենք պետք է այս բոլոր դեպքերում աշխատենք այնպես, ինչպես աշխատում էինք ընտրությունների ժամանակ»: Իսկ թե ինչպես են աշխատում մեր իրավապահները ընտրությունների ժամանակ, հայտնի է բոլորին:

Տաթևիկ Պողպատյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts