Քաղաքական

29.06.2013 13:51


Արման Մուսինյան. «Հակասություններն ու փոխադարձ անվստահությունը վարչախմբի ներսում լրջորեն կխորանան»

Արման Մուսինյան. «Հակասություններն ու փոխադարձ անվստահությունը վարչախմբի ներսում լրջորեն կխորանան»

Վարչապետի անվան շուրջը օֆշորային աղմկալի պատմությունը ոչ միայն չի հանդարտվում, այլև նոր զարգացումներ է ստանում։ Ինչպես արադեն տեղեկացրել էինք, օրերս «Հետք»–ը հանդես է եկել նոր հրապարակումով։ Սրա վերաբերյալ «7 օր»–ը ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանին հարցրել է, թե հնարավոր համարո՞ւմ է, որ աճող ճնշման տակ վարչապետը պատասխանատվության ենթարկվի կամ հրաժարական տա:

-Տիգրան Սարգսյանն ինքնակամ չի գնա,–պատասխանել է Ա. Մուսինյանը։–Հույս չունենաք, որ նրա մեջ կարթանան ամոթը, և հրաժարական կտա: Բայց որ սրա արդյունքում հակասություններն ու փոխադարձ անվստահությունը վարչախմբի ներսում լրջորեն կխորանան, ակներև է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը